top of page
thumbnail_IMG_3920.jpg
Vector (1).png
POP SYMPHONY PRODUCTION

Date - 02.11.2024
Time - 10:30-22:00
«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահ

Նախապատրաստում
  • Մասնակիցների մուտք


Մասնակիցների մուտքը բաց է ժամը 9:30-ից: Վերջին ժամանումը կարող է լինեկ ժամը 10:10-ը։
Կազմակերպիչները իրավունք ունեն վերադասավորել տարածքը, եթե մասնակիցը գա 10։10-ից ուշ, կամ հրաժարվի մասնակցել:


  • 
Վարքագիծ


Եթե մասնակիցն անպատշաճ կամ վատ վարքագիծ է դրսեվորում միջոցառման այլ մասնակիցների, այցելուների կամ կազմակերպիչների նկատմամբ, մենք իրավունք ունենք նրան հեռացնել մարկետի տարածքից՝ առանց պատճառաբանելու և առանց վճարը վերադարձնելու: 

  • 
Տեղի զբաղեցում


Եթե դուք կամ ձեր հարևանները չեք տեղավորվում ձեզ հատկացված տարածքում, ապա փորձեք գտնել փոխզիջում կամ անմիջապես դիմեք մեզ, որպեսզի խնդիրը արագ լուծում ստանա։
Եթե ձեր ստենդը շատ ավել տեղ է զբաղեցնում, քան նշված է, մենք կարող ենք խնդրել ձեզ ապամոնտաժել այն կամ փոխել այն մարկետի ընթացքում:
Բոլոր նրանք, ովքեր կանհանգստացնեն մնացած մասնակիցներին կամ այցելուներին կամ կլինեն ագրեսիվ, ոչ ադեկվատ, կհեռացվեն տարածքից՝ առանց վճարի վերադարձի: 


  • Մաքրություն


Ամեն ինչ պետք է կոկիկ դասավորված լինի և անկանոն թափթված չլինի: 
Յուրաքանչյուր մասնակից պետք է հոգ տանի իր սեղանի և տարածքի համար, ուստի անպայման վերցրեք աղբի տոպրակներ եվ մաքրեք ձեր հետևից թե օրվա ընթացքում, թե մարկետի ավարտին։ 


  • Մեքենայի կայանում եվ իրերի դատարկում


Ցավոք, չունենք հատուկ նախատեսված կայանատեղի, ցանկալի է շուտ մոտենալ, որպեսզի գտնեք տեղ այդ տարածքում մեքենան կայանելու և իրերը տեղափոխելու համար։ 
Ամեն բրենդ կունենա իրեն ուղեկցող աշխատակից, ում հետ պարբերաբար կապի մեջ կլինի թե մինչև միջոցառման օրը, թե հենց բուն միջոցառման ժամանակ։ Մոտենալուց հարկավոր է զանգահարել Ձեզ ուղեցող աշխատակցին, տեղեկացնել որ մոտենում եք։ Ինքը կդիմավորի Ձեզ դռների մոտ, կուղեկցի մինչև Ձեր սեղանը։ 
Սեղանների վրա գրված են լինելու բրենդերի անունները։  
Սեղանների ցանկացած տեղաշարժ հարկավոր է քննարկել մեզ հետ։ 

Միջոցառման գրաֆիկ

Մարկետի համար դռները այցելուների առաջ կբացվեն առավոտյան 10:30-ին։
Այդ օրվա գլխավոր մասն է կազմում համերգը, որի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ մեր պաշտոնական էջերից։ Համերգը սկսվելու է 19:30: Ցուցահանդես վաճառքի այցելուների համար դռները փակ կլինեն սկսած 19:00-ից։  Այդ ժամից սկսած մինչև համերգի սկիզբ մարկետի տարածքում կլինի միայն համերգի հանդիսատեսը։ Երբ հանդիսատեսը մուտք գործի դահլիճ, մարկետի այցելուների համար նորից կբացվեն դռները։
Միայն հանդիսատեսի քանակը այդ օրը լինելու 1300+ ։ Պատկերացրեք թե ինչ քանակի այցելուներ եք ունենալու առավոտից ու մինչև միջոցառման ավարտը։ Միջոցաառման ժամանակ, 19:30-ից սկսած ֆոյեի ֆոնային երաժշտությունը կանջատենք։
Միջոցառումը ավարտվելու է 22:00-ին։
Համերգի հանդիսատեսը միայն, կստանա հյուրասիրություն կազմակերպիչների կողմից։ Հյուրասիրությունը կտրամադրվի միայն տոմսի առկայության դեպքում։ Հյուրասիրությունը ստանալուց հետո տոմսի վրայից կհեռացվի հյուրասիրությանը վերաբերվող մասնիկը, այն մի քանի անգամ չօգտագործելու նպատակով։
Միջոցառմանը ներկա են լինելու բարձրաստիճան պետական հյուրեր, հայտնի արտիստներ, էնպես որ իրենց բոլոր երկրպագուները նույնպես լինելու են մեզ հետ։

Ավարտ

Մարկետը փակվելու է ժամը 22:00-ին։


  • Տարածքի լքում


Կխնդրենք, ուշադիր լինել ձեր տարածքին, երբ նույնիսկ լքում եք կարճ ժամանակով։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ձեր կորցրած կամ վնասված իրերի համար։ Միջոցառման ավարտին տարածքը պետք է թողնեք այն այնպես ինչպես ստացել էիք, մաքուր և դասավորված: Գույքի վնասման դեպքում մասնակիցը պետք է վճարի վնասի փոխհատուցում։

Հրաժարում մասնակցությունից
  • Մասնակցությունից 1 ամիս առաջ հրաժարվելու դեպքում գումարը հետ է վերադարձվում 15 աշխ օրվա ընթացքում 50% գումարի չափով։ 

  • եթե հրաժարվում եք միջոցառումից ուշ քան 1 ամիս առաջ, ապա գումարը հետ ՉԻ վերադրաձվում։ 

Ակտիվություն սոցիալական հարթակներում


Միջոցառման մասին տեղեկատվության տարածումն մեծացնելու համար հարկավոր է, որ մասնակիցները նույնպես կատարեն հրապարակումներ մինչև ցուցահանդես-վաճառքի սկիզբը, սթորիներ անեն և նշեն pop_symphony_production էջը։


Մեկ բրենդին հատկացվող տարածքի չափսեր

1 տաղավար


Բրենդին հատկացվող տարածքի ընդհանուր չափորն են ՝ 1,3x1,3 մետր, որի մեջ ներառված է 90x90 չափսի սեղան, 1 աթոռ, սփռոց, ամեն 2 սեղանին 2 աղբաման։
Խիստ սահմանափակումներ ունենք հավելյալ ստենդ կամ նման բաներ բերելու համար։ Գուցե հնարավոր լինի տեղադրել ստենդ, բայց, հարկավոր է մանրամասն քննարկել թե ինչ տարբերակով է լինելու։  

Այլ


Ձեր տարածքի նշված չափսից դուրս գալ չի կարելի։ Հավելյալ ստենդ կամ ցանկացած այլ բան տեղադրելու դեպքում հարկավոր է համաձայնեցնել մեզ հետ, հայտը լրացնելու պահից սկսած։
Եթե ձեր ստենդը շատ ավել տեղ է զբաղեցնում, քան նշված է, մենք կարող ենք խնդրել ձեզ ապամոնտաժել այն կամ փոխել այն մարկետի ընթացքում:
Գովազդային ռոլափներ կամ նման կրիչների համար, անպայման հարկավոր է տեղեկացնել մեզ դրա մասին, հայտը լրացնելու պահին։
Ամրագրումը ֆիկսվում է, միմիայն վճարման պահին։
Չեք կարող կիսել այլ բռենդի հետ ձեր սեղանը։ 


Արժեքներ

Բոլոր բրենդերին հատկացված տարածքը և գույքը լինելու է միանման։ Արժեքը ձևավորվում է կախված սեղանի տեղակայվածությունից։
Քարտեզի վրա՝

  • դեղին գույնով նշված սեղանի արժեքն է 23000 դրամ

  • կանաչ գույնով նշված սեղանի արժեքն է 27500 դրամ

  • VIP Zone – 32500 դրամ։

Արժեքի մեջ ներառվում է սեղան 90X90սմ, աթոռ, սփռոց, ամեն երկու բրենդին մեկ աղբաման։ Աթոռից ու սփռոցից կարող եք հրաժարվել և Ձեզ հետ բերել ձեր գույքը մեզ հետ նախապես համաձայնության գալու դեպքում։
Ցանկության դեպքում կարող եք ամրագրել մի քանի սեղան, համապատասխանաբար վճարելով դրանց համար։
Սեղանը ընտրվում է զոնաներով։ Ընտրում եք զոնա, և ոչ թե սեղան։ Եթե կա կոնկրետ նախընտրություն, հարկավոր է քննարկել կազմակերպիչ կոմղի հետ և հնարավորության դեպքում կտրամադրվի Ձեր ցանկացած սեղանը։ Դուք նշում եք թե նշված որ զոնայից եք ցանկանում սեղան ամրագրել։ Սեղանները բաշխվում են ըստ ամրագրման հերթականության, կենտրոնական հատվածից սկսված տարածվելով դեպի ֆոյեի ծայրամաս։ Այնպես որ, ինչքան շուտ ամրագրեք ձեզ սեղանը, այնքան ավելի լավ տեղում եք լինելու։ Սեղանները համարակալված են, երբ նշեք թե որ զոնայում եք ցանականում ամրագրել սեղանը, Ձեզ կտեղեկացնեն թե որն է  լինելու Ձեր սեղանը այդ զոնայում։


Պարտադիր է նշել հավելյալ ցանկացած բան, որը կցանկանյիք ունենալ այդ օրը, դա կարող է լինել օրինակ սեղան, որը մոտ կլինի էլեկտրականության վարդակ, կամ կցանականայիք մեկի փոխարեն ունենալ երկու աթոռ, կամ որ դուք չունեք բավարարար քանակի երկարացման լարեր և կցանկանայիք մեր կողմից էլ ունենալ, և այլ նմանատիպ հարցեր։

Հեռախոսահամար (Telegram, Viber)

Instagram

pop_symphony_production

098032408 

bottom of page